Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՆԱՏՕ-ն Թուրքիային ռուսական «С-400» համակարգի համար այլընտրանք է առաջարկել

ՆԱՏՕ-ն Թուրքիային ռուսական «С-400» համակարգի համար այլընտրանք է առաջարկել
13.02.2019 | 23:41

Ռուսական զենիթա-հրթիռային «С-400» համակարգերի համար ՆԱՏՕ-ն այլընտրանք է առաջարկել Թուրքիային: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի արած հայտարարությանը:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Իտալիան ու Ֆրանսիան, պատրաստ են Անկարային հակաօդային պաշտպանության «SAMP/T» համակարգեր տրամադրել: Վերջինս նաև ընդգծել է, որ այժմ Թուրքիան ու ԱՄՆ-ն բանակցում են հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության հնարավոր համագործակցության շուրջ:


Հիշեցնեք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիային «Patriot» զենիթային համակարգեր այլևս չի տրամադրի, եթե վերջինս Ռուսաստանից «С-400» համակարգեր գնի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ